15:01 | 27.01.23 | Նորություններ | 1877

Հայաստանը կմասնակցի ExpoElectronica 2023-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել է Մոսկվայում կայանալիք ExpoElectronica 2023 ամենամյա ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին։

ExpoElectronica-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության ամենախոշոր էլեկտրոնային արդյունաբերության ցուցահանդեսը, որտեղ հայկական ոլորտային ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայությունները «Armenia» միասնական տաղավարում:

Այս տարի էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների եւ հավաքածուների 25-րդ ցուցահանդեսը կանցկացվի ապրիլի 11-ից 13-ը:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 17-ն է: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հայտադիմումն այստեղ։ Ցուցահանդեսի մասին բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։