15:45 | 26.01.23 | Նորություններ | 1813
Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը Twitter-ի սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկին առաջարկել է տվյալներ տրամադրել «երկրի քաղաքական կյանքին ընկերության միջամտության մասին»։
«Բացատրե՛ք, թե նախկինում Twitter-ի միջոցով ինչ միջամտություններ են իրականացվել Թուրքիայի քաղաքական կյանքին։ Բացահայտե՛ք մեր նախագահի օգտահաշիվների նկատմամբ կիրառված գաղտնի գրաքննության մասին տեղեկատվությունը։ Քարոզչության ինչպիսի՞ հնարավորություններ էին համակարգորեն տրամադրվում Թուրքիայի դեմ գործող ահաբեկչական կազմակերպություններին»,- Ալթունի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Բացատրություն տվե՛ք, որպեսզի բոլորս կարողանանք կրկին վստահել սոցիալական կայքերին եւ հավատալ, որ դրանք հաղորդակցության հարթակներ են»,- հավելել է նա։