14:00 | 25.01.23 | Նորություններ | 2529

Picsart-ը, DataArt-ը եւ Qase-ը կանցկացնեն QA meetup

Հունվարի 26-27-ը Picsart, DataArt եւ Qase ընկերությունները կազմակերպում են  Որակի կառավարման մասնագետների (QA) համայնքի հանդիպումներ։

Երկօրյա միջոցառման ընթացքում առաջատար QA մասնագետները կկիսվեն իրենց փորձով։

Հունվարի 26-ին Picsart-ի հայաստանյան գրասենյակում նախատեսվում է հետեւյալ ծրագիրը՝  

•    Picsart-ի Quality Engineering-ի տնօրեն Սարգիս Սարգսյանը «Agile թեստավորում. ամբողջական հայացք դեպի Quality Engineering-ի հնարավորություններին եւ մարտահրավերներին» ելույթում կխոսի Agile-ի հաջողության եւ թեստավորման գործընթացի վրա դրա ազդեցության մասին: Նա կներկայացնի Quality Engineering-ի պատմական դերը, դրա ապագան եւ իր փորձը՝ կիրառելու Agile սկզբունքները որակի ճարտարագիտության մեջ:

•    Qase-ի հաճախորդների հաջողության մենեջեր Էլի Վոլկովը կներկայանա «Հաճախորդնե՞րն են որոշում որակը» ելույթով, որտեղ կնկարագրի CS մենեջերի դերը ծրագրային ապահովման մշակման եւ որակի կառավարման գործում:

•    DataArt-ի բիզնես վերլուծաբան եւ արտադրանքի տնօրեն Ալեքսեյ Սոլովյովը իր ելույթում կխոսի «Փաստաթղթավորման պահանջներ, որոնք գոհացնում են QA-ներին» թեմայի մասին եւ կկիսվի լավագույն փորձով ժամանակակից փաստաթղթերի ձեւաչափերի համար։

Հունվարի 27-ին որակի վերաբերյալ տեխնիկական զրույցները կշարունակվեն DataArt-ի գլխավոր գրասենյակում՝

•    DataArt-ի ML ավագ ինժեներ Յուլիա Մեշչերյակովան կներկայացնի «Տոնական սեզոն. Որակի ապահովում տոների ժամանակ. կառավարել մեծ ծավալը եւ անսպասելի անոմալիաները» թեման։

•    Qase-ի QA/AQA-ի ղեկավար Իլյա Ֆիլինինը կներկայացնի «Ո՞վ պետք է գրի ավտոթեստեր» թեման:

•    Picsart-ի տեղայնացման մենեջեր Անիտա Զաքարյանը կխոսի «Տեղայնացման որակ. մարդկային թարգմանություն ընդդեմ մեքենայական թարգմանության» թեմայով:

Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։