17:25 | 23.01.23 | Նորություններ | 1520

    EPIC կենտրոնի շրջանավարտները կներկայացնեն իրենց ստարտափ գաղափարները

    Հունվարի 31-ին կկայանա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ արտադրանքի նորարարության EPIC կենտրոնի ավարտական ելույթների օրը։

    2022 թվականի աշնանային ինկուբացիոն ծրագրի թիմերը կներկայացնեն իրենց նորարարական ստարտափ գաղափարները փիչինգի միջոցով:
    Ելույթներից հետո մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել եւ զրուցել ստարտափների հիմնադիրների հետ։

    Միջոցառման բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։