Ռոստելեկոմ Հայաստանն ամփոփում է տարին բացառիկ ծառայության գործարկմամբ՝ հայաստանյան շուկա բերելով Wink վիդեո հավելվածը, որն իր մեջ համատեղում է օնլայն կինոթատրոնի եւ ինտերակտիվ հեռուստատեսության գործառույթները։
Ռուսաստանում Wink-ը դինամիկ զարգանում է եւ 2022 թվականին դիտողների թվով մտել է առաջատար օնլայն կինոթատրոնների թոփ եռյակի մեջ։
Այսօր Հայաստանում Wink-ի հավաքածուն ներառում է ավելի քան 50 000 ֆիլմ, սերիալներ ու մուլտֆիլմեր։ Ցանկն անընդհատ համալրվում է։ Ծառայությունը ներառում է նաեւ համերգներ, վավերագրական ֆիլմեր, կարաոկե, բլոգերների ուսուցողական եւ ժամանցային վիդեո բովանդակություն: Wink-ի օգտատերերին հասանելի կլինի 130 հեռուստաալիք (եթերային եւ թեմատիկ), այդ թվում՝ ավելի քան 40 հայկական հեռուստաալիքներ։
Wink վիդեո հավելվածը հասանելի է էկրան ունեցող ցանկացած սարքով եւ ցանկացած վայրում, որտեղ կա ինտերնետ հասանելիություն (ցանկացած մատակարարից): Բովանդակությունը կարելի է դիտել Smart հեռուստացույցով, սմարթֆոններով եւ պլանշետներով՝ բջջային հավելվածով, ինչպես նաեւ նութբուքերով եւ համակարգիչներով՝ wink.am վիդեոպորտալից։
Մեկ բաժանորդագրությամբ հնարավոր է միացնել մինչեւ հինգ սարք, այսինքն՝ հավելվածը միաժամանակ հասանելի է ընտանիքի բոլոր անդամների գաջեթների համար։
Wink-ը հայաստանյան շուկա է մտնում «Wink», «Wink+more.tv» եւ «Wink 5-ը 1-ում» սակագնային փաթեթներով՝ սկսած ամսական 2500 դրամից։ Նաեւ գործում է հատուկ առաջարկ․ «Wink 5-ը 1-ում» փաթեթին միանալիս ծառայությունը առաջին 30 օրերի ընթացքում հասանելի կլինի ընդամենը 1 դրամով: Այս փաթեթը միավորում է հինգ հանրահայտ օնլայն կինոթատրոնների լավագույն բովանդակությունը եւ շատ ավելի ցածր գնով, քան դրանցից յուրաքանչյուրին առանձին բաժանորդագրությունը:
«Մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ ուզում եմ ներկայացնել մեր նախաձեռնությունը, որը համարում եմ չափազանց կարեւոր եւ նորարար Հայաստանում թվային ծառայությունների զարգացման տեսանկյունից։ Մշտապես ներդնելով նորարարական լուծումներ, ինչպես նաեւ հաշվի առնելով ժամանակակից աշխարհի դինամիկ անցումը թվային լուծումների՝ այսօր Ռոստելեկոմը հայ օգտատերերին է ներկայացնում Wink աննախադեպ վիդեո հավելվածը։ Առաջին հերթին Wink-ը հետաքրքիր եւ որակյալ բովանդակություն է՝ տասնյակ հազարավոր վարկանիշային ֆիլմեր եւ սերիալներ, ինչպես նաեւ հեռուստաալիքներ, կարաոկե եւ այլ լրացուցիչ ծառայություններ, ինչը վիդեո հավելվածը դարձնում է հետաքրքիր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար։ Հայաստանյան շուկայում մենք գործարկում ենք Wink-ը մատչելի փաթեթներով՝ սկսած ամսական 2500 դրամից։ Մենք հավատում ենք, որ Wink-ն իր առավելությունների եւ նորարարական հնարավորությունների շնորհիվ կդառնա հեղափոխական առաջարկ հայաստանյան շուկայում՝ ամբողջությամբ փոխելով օնլայն կինոթատրոնների եւ ինտերակտիվ հեռուստատեսության ընկալումը»,-ասել է Ռոստելեկոմ Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Մենք ուրախ ենք, որ Ռոստելեկոմի առաջատար եւ արագ զարգացող թվային ծառայությունը մուտք է գործել նոր եւ հեռանկարային շուկա՝ առաջին անգամ մեկ այլ երկրում: Wink վիդեո ծառայությունը ճկուն է եւ կարող է ադապտացվել յուրաքանչյուր բաժանորդի պահանջներին, ուստի նրա հետ հարմար եւ հեշտ կլինի կազմակերպել հանգիստը: Գաղտնիք չէ, որ ռուսական կինոսերիալային արտադրության մեջ հայկական արմատներով գերազանց մասնագետներ են գործում, եւ նրանց լավագույն նախագծերը նույնպես ներկայացված են Wink-ում»,- նշել է Ռոստելեկոմի կորպորատիվ կենտրոնի «Wink» վիդեո ծառայության զարգացման տնօրեն Անտոն Վոլոդկինը։
Wink վիդեո հավելվածը տրամադրում է լրացուցիչ ծառայությունների առավելագույն փաթեթ՝ ներառյալ դիտման կառավարում (եթերի դադար, հետադարձ հեռարձակում, վերադարձ ծրագրի սկզբին, ծրագրերի պահպանում), ծնողական վերահսկողություն (բովանդակության դիտման սահմանափակում՝ կախված տարիքային նշագրումից), մուլտիսքրին (հնարավոր է մեկ բաժանորդագրությամբ միացնել մինչեւ 5 սարք) եւ այլն: Wink-ում հնարավոր է նախօրոք ներբեռնել սիրելի սերիալը կամ ֆիլմը եւ դիտել այն ավելի ուշ՝ նույնիսկ օֆլայն ռեժիմով:
Wink վիդեո հավելվածի գործարկումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն (Ռոստելեկոմ ապրանքանիշով) իրականացնում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ եւ «Հիբրիդ Փրոդաքշն էնդ Դիսթրիբյուշն» ՍՊԸ հետ համատեղ։
Հայաստանում Wink վիդեո ծառայության հնարավորությունների, բովանդակության եւ բաժանորդագրությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել wink.am կայքում: