15:48 | 07.12.22 | Նորություններ | 1771

Apple Music-ը կստանա կարաոկեի ռեժիմ

Apple-ը գործարկում է Apple Music երաժշտական ծառայության Music Sing կարաոկեի ռեժիմը։

Ծառայության բաժանորդները կկարողանան երգել իրենց սիրելի երգերը՝ տեքստը էկրանից կարդալիս: Նվագարկման այս ռեժիմի հիմնական առանձնահատկությունն այն է, որ կոմպոզիցիաներում օրիգինալ վոկալի ձայնը կարգավորելու հնարավորություն կա:  

Միաժամանակ կատարվող բեք-վոկալները հիմնական վոկալից անկախ կարող են ցուցադրվել, որպեսզի օգտվողների համար հեշտ լինի դրանց հետևելը։

Իսկ համատեղ երգեցողության սիրահարների համար կլինի «Դուետ» ռեժիմ։ Apple Music-ը նաև կթողարկի ավելի քան 50 հատուկ երգացանկեր։

Apple Music Sing ռեժիմը հասանելի կլինի դեկտեմբերի վերջին Apple Music-ի բաժանորդներին ամբողջ աշխարհում: