12:23 | 07.12.22 | Նորություններ | 1809

Artbox Entrepreneur ծրագիրն ընդունում է հայտեր

Artbox Entrepreneur-ը ծրագիրը 2,500 եվրոյի չափով դրամաշնորհներ կտրամադրի անհատ արվեստագետներին և ստեղծագործողներին արվեստի բոլոր ոլորտներից։

Creative Armenia-ն պաշտոնապես մեկնարկել է Artbox Entrepreneur ծրագրի հայտերի ընդունումը։ Ընտրված անհատ արվեստագետները և մշակութային գործիչները 2023թ.-ին հնարավորություն կստանան խթանելու իրենց կարիերան 8-շաբաթյա օնլայն աքսելերացիոն ծրագրի միջոցով։

Աշխատելով աշխարհի առաջատար արվեստագետների և բիզնես փորձագետների հետ՝ նրանք կմշակեն իրենց կարիերայի և բիզնեսի պլանը և կստանան 2,500 եվրոյի չափով դրամաշնորհ այն կյանքի կոչելու համար:

Ծրագրին դիմելու հայտադիմումների վերջնաժամկետն է 2023թ.-ի հունվարի 10-ը։ Ծրագրին ծանոթանալ և հայտերը ներկայացնել հնարավոր է այստեղ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ` «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում։