12:48 | 23.11.22 | Նորություններ | 2041

FIFA-ի Աշխարհի գավաթն օգտագործում է Joomag-ի հարթակը

FIFA-ի Աշխարհի գավաթն իր թվային ուղեցույցների համար օգտագործում է հայկական ծագում ունեցող Joomag-ի հարթակը:

Աշխարհի գավաթի մասնակիցները եւ երկրպագուները Joomag-ով ստեղծված թվային ուղեցույցներում կարող են գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ աշխարհի ամենամեծ սպորտային մրցության մասին:

FIFA World Cup Qatar 2022™ կայքում ներկայացված թվային ուղեցույցները տեղեկատվություն են տրամադրում բնակարանների ամրագրման, խաղերի ժամանակացույցի, հասարակական տրանսպորտի եւ տեսարժան վայրերի մասին:



Joomag-ի թվային հրատարակչական հարթակը հեշտացնում է`

•    ստեղծել գեղեցիկ ինտերակտիվ թվային բովանդակություն,
•    տարածել այն տարբեր ալիքներով (վեբկայքի ներկառուցումներ, բջջային հեռախոսներ, տեղեկագրեր)
•    իրական ժամանակում հավաքել օգտվողների արձագանքը,
•    չափել եւ վերլուծել հաղորդակցության եւ շուկայավարման ազդեցությունն ու արդյունքները:

Ընկերությունից հայտնում են, որ FIFA Աշխարհի գավաթից բացի, Joomag-ն օգտագործում են այնպիսի ֆուտբոլային ակումբներ, ինչպիսիք են Բարսելոնան, Մյունխենի Բավարիան, Միլանի Ինտերնացիոնալեն եւ Պորտոն:

Նրանք Joomag-ն օգտագործում են ամսագրեր, խաղերի օրվա ծրագրեր ստեղծելու եւ տարածելու համար, ինչպես նաեւ երկրպագուների հետ հաղորդակցվելու նպատակով։