15:52 | 04.11.22 | Նորություններ | 4573

    Instagram-ը կհամագործակցի հայկական Zoomerang-ի հետ

    Instagram-ը հայտնել է հայկական Zoomerang ընկերության հետ համագործակցության մասին։

    Այսուհետ սոցիալական ցանցի օգտատերերը կարող են Instagram-ում կիսվել Reels-երով սիրված եւ լայն տարածում գտած մի շարք հավելվածներից, այդ թվում՝ Zoomerang-ից:

     
     
     
    View this post on Instagram

    A post shared by Instagram’s @Creators (@creators)


    Հայաստանում ստեղծված Zoomerang հավելվածով հնարավոր է ստեղծել թրենդային եւ տարածվող հոլովակներ՝ օգտագործելով նախընտրած երաժշտություն ու էֆեկտ: Տեսահոլովակը կարող եք նկարահանել միանգամից կամ մասերով, ընտրել կադրերի ցուցադրման մի քանի արագություն, ավելացնել տեքստ, GIF-եր եւ այլն, իսկ վերջում ներբեռնել վիդեոն կամ կիսվել ընկերների հետ անմիջապես հավելվածի օգնությամբ։

    Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը iTel.am-ի հետ զրույցում նշել է, որ համագործակցությունը սկսվել է հենց Instagram-ի նախաձեռնությամբ։
    «Այս համագործակցության շրջանակում նախատեսվում է բարելավել Content Creator-ների փորձառությունը Instagram Reels-ում ու Facebook Reels-ում: Համագործակցության ընթացքում մենք իրենց օգնելու ենք բովանդակության ստեղծման մասով, իսկ իրենք մեզ՝ տեսանելիության:

    Meta-ի հետ տարբեր նախագծերի շուրջ համագործակցում ենք, որոնցից մեկը մեր հավելվածով Facebook Reels-երի կիսվելու ֆունկցիայի շուրջ է։

    Եվս մեկ կարեւոր նորություն ունենք. Zoomerang-ն արդեն marketplace է, որտեղ template ստեղծողները վաճառում են իրենց template-ներն այն օգտատերերին, որոնք ցանկանում են դրանց միջոցով ստեղծել կարճ տեսանյութեր»,- ասել է Դավիթ Գրիգորյանը։  

    Հավելվածն արդեն ունի 30 միլիոնից ավելի ներբեռնում, նաեւ ամսական 20 միլիոն տեսահոլովակ է ստեղծվում եւ շուրջ 200 հազար ստեղծողի կողմից ավելի քան 10 միլիոն տեսանյութերի ձեւանմուշ (video template):

    Նունե Գրիգորյան