16:11 | 27.10.22 | Նորություններ | 2519

Պոլիտեխնիկում կգործի TOEFL iBT եւ GRE թեստերի քննական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կգործի TOEFL iBT եւ GRE թեստերի քննական կենտրոն, որը հավատարմագրում է ստացել ETS-ի կողմից։

«Նորաբաց կենտրոնը ծառայելու է ոչ միայն գիտելիքների ստուգմանն, այլեւ նպաստելու է ուսանողների անգլերենի իմացության կատարելագործմանը եւ համապատասխան հմտությունների ձեռքբերմանը:

Պոլիտեխնիկն իր նոր ռազմավարության մեջ առավել ընդգծում է մասնագիտական կրթության հետ մեկտեղ խորացված անգլերենի ուսուցման կարեւորությունը, որի իրականացումը նախատեսվում է նոր ուսումնական տարուն ընդառաջ կրթական ծրագրերի համապատասխան բովանդակային փոփոխություններով եւ կրթության ու գիտելիքի ստուգման կազմակերպման միջոցով»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը:

Կենտրոնում TOEFL iBT-ի գիտելիքի ստուգման համար գրանցվել հնարավոր այստեղ եւ GRE-ի համար՝ այստեղ։