14:34 | 27.10.22 | Նորություններ | 2563

Samsung Galaxy S22 սմարթֆոնները ստացել են աստղանկարահանման եւ մի շարք այլ ֆունկցիաներ

Samsung-ը թողարկել է Samsung Expert RAW հիմնական տեսախցիկի նոր թարմացումը Galaxy S22 սերիայի համար, որն էապես կբարելավի նկարահանման փորձը:

Աստղանկարահանումը նոր ռեժիմ է, որը թույլ է տալիս հստակ նկարահանել գիշերային երկնքի եւ համաստեղությունների կադրերը՝ նկարում արտացոլելով յուրաքանչյուր լույս: Բացի այդ, տրամադրվում է աստղային երկնքի հատուկ ուղեցույց, որը կօգնի տեսախցիկը ուղղել ցանկալի օբյեկտին։

Մուլտի էքսպոզիցիայի հատկությունը թույլ է տալիս միաժամանակ նկարահանել բազմաթիվ լուսանկարներ եւ օգտագործել խառնուրդի ռեժիմը՝ դրանք միավորելով մեկ նկարում, ինչը ստեղծում է աբստրակտ կադրեր:

Տեսախցիկի օգնական Camera Assistant-ը բոլորովին նոր հավելված է, որը կօգնի ընտրել, թե տեսախցիկի ավտոմատ գործառույթներից որն է տվյալ պահին ավելի համապատասխան կիրառել: Հնարավոր է մեկ սեղմումով կիրառել մի շարք կարգավորումներ:

Օրինակ, դրանով կարող եք անջատել ավտոմատ HDR-ը, ակտիվացնել փափկեցնող ֆիլտրը, ընտրել կադրերի քանակը եւ այլն։

Ներկայում One UI 5-ով Galaxy S22 սերիայի օգտատերերն արդեն կարող են ներբեռնել նորացված Expert RAW եւ Camera Assistant հավելվածները։ Դրանց գլոբալ տարածման տեմպերը կարող են փոքր-ինչ տարբերվել ըստ տարածաշրջանների: