15:06 | 27.10.22 | Նորություններ | 3076

ՏՐԻԶ հիմունքների անվճար դասընթաց՝ ուսանողների ու գիտնականների համար

«Հզոր գիտություն, հզոր պետություն» շարքի շրջանակում մեկնարկել է «ՏՐԻԶ հիմունքներ» անվճար դասընթացի հայտադիմումների ընդունումը:

«ՏՐԻԶ հիմունքներ» դասընթացի ընթացքում ուսանողները կսովորեն ցանկացած բարդությամբ խնդիր հասկանալու եւ լուծելու համակարգված մոտեցումը, կհասկանան՝ ինչպես խթանել ստեղծարարությունը եւ նորարարությունը։

Դասընթացը նախատեսված է ուսանողների, մագիստրանտների, տեխնոլոգների եւ գիտնականների, ինչպես նաեւ նորարարությամբ եւ գյուտարարությամբ հետաքրքրվող անձանց համար։ Այն կվարի MBA, CMC, բիզնեսի դասընթացների եւ խորհրդատվության ոլորտում 20 տարվա մասնագիտական փորձառությամբ դասընթացավար Մարգարիտա Բաբուրյանը։

Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է։ Հետաքրքրված անձինք կարող են լրացնել առցանց հայտադիմումն այստեղ, դասընթացի բոլոր մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։

«Հզոր գիտություն, հզոր պետություն» անվճար դասընթացների շարքն իրականացնում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC)՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ: