11:57 | 24.10.22 | Նորություններ | 1898
Հայ հիմնադիրներ ունեցող LiveBoard ստարտափը, որը մշակել է ինտերակտիվ գրատախտակ առցանց ուսուցման համար, հաղթել է She Loves Tech սամիթի արեւմտյան Եվրոպայի տարածաշրջանի ստարտափ մրցույթում:
She Loves Tech-ը կանանց եւ տեխնոլոգիաների աշխարհի ամենամեծ ստարտափ մրցույթն է, որը ներկայում անցկացվում է աշխարհի ավելի քան 70 երկրում:
Ստարտափը նոյեմբերին կներկայանա Սինգապուրում կայանալիք Գլոբալ եզրափակչում:
LiveBoard-ը տրամադրում է բոլորը մեկում հարթակ, որը հատուկ ստեղծված է մանկավարժների համար: Այն թույլ է տալիս նրանց առցանց դասավանդման ձեւաչափով սովորեցնել եւ շփվել ուսանողների հետ իրական ժամանակում, ինչպես նաեւ կազմակերպել նրանց դասավանդման գործընթացը: Հարթակը թույլ է տալիս ստանալ վճարումներ եւ խթանել նրանց ծառայությունները՝ նոր ուսանողներ ձեռք բերելու համար: