18:07 | 21.10.22 | Նորություններ | 2390

SuperAnnotate-ը G2-ի վարկանիշում ճանաչվել է առաջատար պրոդուկտ

Հայ հիմանդիրներ ունեցող SuperAnnotate-ը G2-ի վարկանիշում տվյալների պիտակավորման (data labeling) անվանակարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման թիմերի համար նախատեսված հարթակ է, որն օգնում է ստեղծել արհեստական բանականության նորարարական պրոդուկտներ: Այս հարթակի շնորհիվ այդ թիմերն ու նրանց ընկերությունները մեծ ժամանակային, ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ են խնայում՝ տվյալների անոտացիայի (եզրագծման) ու դրանց կառավարման գործընթացներն օպտիմալացնելով եւ ավտոմատացնելով:  

Հարթակն ունի նորարարական գործիքակազմ անոտացիաների որակի կառավարման, առանց կոդի նեյրոնային ցանցի (NoCode Neural Network) թրեյնինգի եւ ավտոմատացման, ինչպես նաեւ տվյալների բազաների վերանայման ու համադրման համակարգով համալրված։

photo © SuperAnnotate


G2-ի տվյալների պիտակավորման (data labeling) վարկանիշում ընդգրկվելու համար պրոդուկտը պետք է ունենա տվյալների կառավարող աշխատուժ կամ տվյալների պիտակավորման ծրագրակազմ, ճշգրիտ պիտակներ, օգտատերերին տրամադրի վերլուծություններ, որոնք վերահսկում են պիտակավորման ճշգրտությունը եւ արագությունը եւ այլն։

G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկն է։ Տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ, ներառյալ Fortune 500 ընկերությունների  աշխատակիցները, օգտագործում են G2-ը՝ ծրագրային ապահովման ավելի խելացի որոշումներ կայացնելու համար՝ հիմնված մասնագիտական արձագանքների վրա:

Ամբողջական վարկանիշին կարող եք ծանոթանալ այստեղ։