15:48 | 12.10.22 | Նորություններ | 6336

    Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Չինարիում ատամնաբուժական անվճար ծառայություն կկմատուցվի

    Վիվա-ՄՏՍ-ից հայտնել են, իրենց աջակցությամբ՝ Չինարիում մեկնարկել է ատամնաբուժական ծառայությունների պիլոտային ծրագիրը, որի համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է 5 միլիոն դրամ:

    «Աթենաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները շրջայցով եղել են գյուղում եւ գնահատել կարիքները:

    «Գործընկերների նպատակը սահմանին ապրողների կողքին լինելն է: Անհրաժեշտ նոր սարքավորումներ եւ նոր աթոռ տեղադրելուց հետո, Չինարիում ատամնաբուժական անվճար ծառայություն կմատուցվի»,- ասված է ընկերության հաղորդագրությունում:

    Ընթացիկ տարում գործընկեր կազմակերպությունները նախատեսել են ատամնաբուժական անվճար ծառայություն մատուցել Տավուշի մարզի երկու գյուղում:

    Հաջորդ գյուղը կընտրվի մեկ այլ շրջայցով՝ կարիքների գնահատման փուլից հետո: