10:40 | 12.10.22 | Նորություններ | 1082

Android-ում iPhone 14-ի Dynamic Island գործառույթը հասանելի դարձնող հավելված

Apple ընկերությունը վերջերս ներկայացրեց iPhone 14 սմարթֆոնները, որոնց առջեւի տեսախցիկների «կղզյակը» ստացել է Dynamic Island գործառույթը, որն անմիջապես այդ հատվածում ցուցադրում է տեղեկատվություն:

dynamicSpot-ն Android սարքերում հնարավոր է դարձնում Dynamic Island բազմաֆունկցիոնալ գործառույթը։ Ներկայում շուկայում առկա են բազմաթիվ սմարթֆոններ, որոնք ունեն տեսախցիկների նմանատիպ կղզյակ: Android սարքերում Dynamic Island-ի էֆեկտը ստանալու համար ստեղծվել է dynamicSpot-ը։

photo © dynamicSpot


Հավելվածը հեշտացնում է վերջին ծանուցումները կամ հեռախոսի կարգավիճակի փոփոխություններին տեղեկանալը: Կարճ ժամանակահատվածում այն ունի ավելի քան մեկ միլիոն ներբեռնում եւ դրական արձագանքներ:

Պետք է ընդամենը ներբեռնել հավելվածը եւ կատարել պահանջվող կարգավորումները: dynamicSpot-ում հնարավոր է տեսախցիկի վահանակի դիրքը ընտրել եւ հարմարեցնել սմարթֆոնին: