16:50 | 11.10.22 | Նորություններ | 1094
ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ հայտարարում է նոր աքսելերացիոն ծրագրի մեկնարկի մասին։
Այն ուղղված է կին ձեռներեցների եւ մարզաբնակ երիտասարդների բիզնես նախաձեռնությունների առաջխաղացման աջակցությանը:
Կին ձեռներեցները կամ մարզաբնակ երիտասարդները, որոնք ունեն բիզնես եւ ցանկանում են զարգացնել այն, կարող են դիմել ծրագրին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է։
Հայտադիմումները կարող եք լրացնել այստեղ։ Ծրագրի ընտրության փուլերը, ընտրության չափանիշները եւ այլ մանրամասները հասանելի են այստեղ։