15:40 | 10.10.22 | Նորություններ | 1068

10 հայկական ստարտափ կներկայացնի իր հաջողության բանաձեւը

Հոկտեմբերի 28-ին կանցկացվի Նորարարության զարգացման եւ մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի 3-րդ եւ 4-րդ փուլերում հաղթող ճանաչված ընկերությունների մասնակցությամբ Demo day:

Միջոցառման ընթացքում իրենց ձեռքբերումների եւ ապագա ծրագրերի մասին գործարար ներկայացումներով հանդես կգան հետեւյալ ընկերությունները՝

•    Strollkeeper,
•    Elmasys,
•    Denovo,
•    IMIN/Safe you,
•    ForgeFiction,
•    Xbionics,
•    Auto-Test Engineering,
•    EVAN,
•    ThreeSmart,
•    Qayl Tech։

Demo day-երի այս շարքը նպատակ ունի նաեւ ձեւավորել համայնք, որտեղ արդեն իսկ հաջողություններ գրանցած ստարտափները եւ դեռ սաղմնային փուլում գտնվող թիմերը հնարավորություն կստանան միմյանց հետ շփվելու, մասնագիտական ու գործարար հարաբերություններ ստեղծելու։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու ամենատպավորիչ գործարար ներկայացմամբ հանդես եկած թիմին:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։

IMG/RMG Demo day-երի այս շարքը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։