15:01 | 04.10.22 | Նորություններ | 2279

Շեյքիր եւ շահիր Volkswagen ID.4 եւ այլ նվերներ. Team-ի նոր խաղարկությունը հասանելի է բոլորին

Team Telecom Armenia-ն հայտարարում է Շեյք գովազդային վիճակախաղի նոր պայմանների մասին, որին այս տարի կարող են մասնակցել բոլորը՝ անկախ նրանից Team-ի բաժանորդ են, թե բջջային կապի այլ օպերատորի։

Team Telecom Armenia-ից հայտնել են, որ խաղարկությանը  մասնակցելու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, այնուհետեւ օրը մեկ անգամ թափահարել՝ շեյքել հեռախոսը մինչեւ 5 վայրկյան ու ստանալ Iphone 13 Pro ու Samsung Galaxy A13 սմարթֆոններ, էլեկտրական ինքնագնացներ, ականջակալներ եւ գլխավոր նվերը՝ Volkswagen ID.4 էլեկտրական մեքենան շահելու հնարավորություն։

Շեյքը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Խաղարկության մանրամասներին կարելի է ծանոթանալ  այստեղ։