17:07 | 28.09.22 | Նորություններ | 1692

Մեկնարկել է Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը

Երեւանում 3-րդ անգամ անընդմեջ անցկացվում է Գիտության եւ տեխնոլոգիաների կոնվերգենցիայի համաժողովը (Science & Technology Convergence Conference - STCC):

Համաժողովը համախմբել է գիտական եւ համալսարանական համայնքի, բազմազգ տեխնոլոգիական կորպորացիաների, զարգացող խորը տեխնոլոգիաների ստարտափների, ինչպես նաեւ հետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին։
Համաժողովի ընթացքում քննարկվում են Հայաստանում գիտության եւ դրա վրա հիմնված ձեռներեցության տարածաշրջանային հանգույց կառուցելու տեսլականը, ինչպես նաեւ ցուցադրվում են գիտահետազոտական լաբորատորիաների եւ խորը տեխնոլոգիական ընկերությունների գիտական հետազոտությունները:

Այս տարի համաժողովն ունի 3 ուղղություն՝

•    Արհեստական բանականություն, համակարգչային տեսություն եւ ինքնավարության հետազոտություն,
•    Հաշվարկային կենսատեխնոլոգիա եւ առողջապահություն,
•    Ֆիզիկա, ճարտարագիտություն եւ տիեզերք:

Օրակարգին եւ բանախոսների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ։

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման հիմնախնդիրների ինստիտուտի հետ:

Համաժողովը հնարավոր է դարձել Եվրոպական միության եւ GIZ-ի (EU ITTD) աջակցությամբ։ Համաժողովը հովանավորում են PMI Science-ը, ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գրասենյակը, eLabNext-ը, Plat.ai-ը եւ ZERO ընկերությունը։