15:21 | 28.09.22 | Նորություններ | 1824
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ընդունում է ՏՏ հինգ ուղղություններով դասընթացներին մասնակցության հայտեր։
Դասընթացներն անցկացվելու են առկա ձեւաչափով՝ հետեւյալ ուղղություններով․
1. Տեխնոլոգիական ձեռներեցություն
2. Ինժեներություն (տպասալիկների արտադրություն)
3. Կիբերանվտանգություն
4. Բլոկչեյն (Blockchain)
5. Արհեստական բանականություն
Դասընթացների մասնակցության պայմաններին ծանոթանալ եւ հայտերը լրացնել հնարավոր է այստեղ։
Հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ:
Դասընթացներն իրականացվելու են համաֆինանսավորմամբ: Պետությունը կֆինանսավորի դասընթացի արժեքի մի մասը՝ հիմք ընդունելով մասնակցի ավարտական քննության միավորը։
Դասընթացների մասնակիցներն ուսումնառության ընթացքում հնարավորություն կունենան նաեւ գործնական պրակտիկա անցնել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար կազմակերպություններում՝ կիրառելով ստացած գիտելիքներն ու հմտությունները: