14:51 | 26.09.22 | Նորություններ | 1225
Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայում հայ պատանիները նվաճել են 7 մեդալ՝ 1 ոսկի, 3 արծաթ եւ 3 բրոնզե մեդալ։
Սեպտեմբերի 19-ից 25-ը ԵՊՀ-ում առցանց ձեւաչափով անցկացվել է Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան:
Օլիմպիադայի անցկացման ձեւաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձեւաչափին եւ յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական եւ 4 ոչ պաշտոնական մասնակից։
Օլիմպիադայում մասնակցել է 32 երկրի 172 մասնակից (91 պաշտոնական եւ 81 ոչ պաշտոնական։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակցով: Թիմը ղեկավարում էին ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։ Օլիմպիադայի արդյունքները հասանելի են այստեղ։
2021 թ.-ին Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալների։