11:53 | 20.09.22 | Նորություններ | 2012

Angel Conference 2022-ն ընդունում է մասնակցության հայտեր

Սեպտեմբերի 29-ին Business Angel Network Armenia-ն անցկացնում է Angel Conference 2022 համաժողովը:

Angel Conference-ի նպատակը Հայաստանի ստարտափ, ներդրողների էկոհամակարգը ներկայացնելն է, ինչպես նաեւ այն հնարավորություն կընձեռի ՏՏ համայնքին հանդիպել հրեշտակ ներդրող մասնագետների հետ:

Միջոցառման հատուկ հյուրը եւ հիմնական բանախոսը Tech Fund Acrobator Ventures-ի գլխավոր գործընկեր/հիմնադիր Բաս Գոդսկան է, որը կանցկացնի «Angel & VC Investing. What I learned» թեմայով տեղեկատվական սեսիա:

Նա ներդրումներ ստանալու խորհուրդներ կներկայացնի հիմնադիրների համար եւ ստարտափների աճի մեթոդաբանությունը: Գոդսկան Crunchbase-ի եւ TechCrunch-ի կողմից ճանաչվել է «Արեւելյան Եվրոպայում ամենաարդյունավետ արեւմտյան ներդրող»: Նա ունի տպավորիչ պորտֆոլիո, որը ներառում է մի քանի տասնյակ ընկերություն եւ մեծ կորպորատիվ փորձ:

Angel Conference-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Միջոցառման այլ մանրամասներ հասանելի են այստեղ։