13:42 | 06.09.22 | Նորություններ | 1545

ProductConf 2022-ը կհամախմբի տարածաշրջանի պրոդուկտ համայնքին

Սեպտեմբերի 13-ին կկայանա ProductConf տարածաշրջանում պրոդուկտ կառավարողների համայնքի համաժողովը։

Համաժողովի նպատակն է համախմբել հայկական տեխնոլոգիական ընկերությունների 250 պրոդուկտ ստեղծողների՝ քննարկելու պրոդուկտի կառավարման եւ նախագծման ամենաթեժ թեմաները:

Միջոցառումը կլինի տեղական պրոդուկտ ստեղծողների համայնքի ձեւավորման մեկնարկ, որը մի շարք հնարավորություններ կտա հարաբերություններ կառուցելու:

Օրակարգը բաղկացած է պանելային քննարկումներից, աշխատաժողովներից եւ ելույթներից՝ հիմնված համաշխարհային միտումների, շուկայի հատուկ պահանջների եւ այն մարտահրավերների վրա, որոնց առօրյայում բախվում է հայկական պրոդուկտ համայնքը:

Հիմնական բանախոսները գլոբալ առաջատար ընկերությունների մասնագետներ են, որոնք ունեն պրոդուկտի կառավարման ամբողջական ցիկլի փորձ:

Միջոցառմանը գրանցվել հարկավոր է այստեղ։ Այլ մանրամասներ հասանելի են այստեղ։

Միջոցառումը կազմակերպում է Armenian Code Academy-ին։