13:39 | 30.08.22 | Նորություններ | 1524

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Ներքին Կարմիրաղբյուրում վերակառուցվել է Փարսյանների գնդակոծված տունը

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Տավուշի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ապրող Փարսյանների ընտանիքի տան կառուցման խնդիրը:

Վիվա-ՄՏՍ-ից հայտնել են, որ ընտանիքի տունը վնասվել է Արցախյան առաջին ազատամարտի տարիներին՝ 1993 թվականին, հակառակորդի արձակած արկից:

«Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցության արդյունքը Տավուշի մարզում էական է եղել. միայն նախորդ տարվա գործակցության արդյունքը զգացել է 19, իսկ տասը տարվա ընթացքում՝ 86 ընտանիք: Փարսյանների ընտանիքն այդ ցանկում է: Համագործակցող կազմակերպությունների շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Հայաստանի բոլոր մարզերում կարեւոր խնդիր է հաղթահարել մոտ 400 ընտանիք»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: