17:13 | 25.08.22 | Նորություններ | 2516

Մեկնարկում է «Գիտական եւ տեխնոլոգիաների լրագրություն» անվճար դասընթացը

«Գիտուժ» նախաձեռնությունը եւ ISTC հիմնադրամը մեկնարկում են «Գիտական եւ տեխնոլոգիաների լրագրություն» երկրորդ դասընթացը։ Դասընթացի խորագիրն է «Զարգացնելով քննարկումները գիտության եւ տեխնոլոգիաների մասին»։

Ծրագրի նպատակն է կրթել գիտությունն ու տեխնոլոգիաները գրագետ ու պարզ լուսաբանող լրագրողների նոր սերունդ՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում իմաստալից, քննադատական մտքի եւ գիտելիքի վրա հիմնված դիսկուրս զարգացնելու ուժեղ ձգտումով։

Դասընթացն այն լրագրողների համար է, որոնք ուզում են զարգացնել գիտության եւ տեխնոլոգիաների մասին թեմաները հասկանալու, վերլուծելու, արդյունավետ ու գրագետ ներկայացնելու իրենց հմտությունները, ծանոթանալ Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական համայնքին։

Բութքեմփը տեւելու է 10 շաբաթ:

Դասընթացին կարող եք գրանցվել այս հղմանը: Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 5-ն է:

Դասընթացի գլխավոր գործընկերներն են PMI Science R&D կենտրոնը, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) եւ LABZ AI ընկերությունը։