20:13 | 24.08.22 | Նորություններ | 2059

Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է օգտվել «ՎՈՅԱԺ» ծառայությունից

Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Իտալիա, Եգիպտոս, ԱՄԷ, Ռուսաստան, Վրաստան. այս երկրներն ամռան թեժ տապից փախչելու ամենաթոփ ուղղությունների շարքում են:

Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է իր բաժանորդներին մնալ կապի մեջ և օգտվել «ՎՈՅԱԺ» ծառայությունից՝ դարձնելով ճամփորդությունն առավել հաճելի՝ նշված, ինչպես նաև մի շարք այլ երկրներ ուղևորվելիս:

«ՎՈՅԱԺ» ծառայությունը հնարավորություն է տալիս մի շարք երկրներում ռոումինգում գտնվելիս օգտվել ինտերնետից՝ օրական ֆիքսված 500 դրամի դիմաց:

«ՎՈՅԱԺ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախօրոք ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Թե՛ կանխավճարային և թե՛ ֆիզիկական անձ հանդիսացող հետվճարային բաժանորդները ռոումինգ ծառայությունը կարող են ակտիվացնել «My Viva-MTS» հավելվածի միջոցով կամ`  ուղարկելով *121*1# հրահանգը:

«My Viva MTS» հավելվածով ծառայության ակտիվացումն, ապաակտիվացումը, կարգավիճակի ստուգումը և բազմաթիվ այլ գործողություններ կարելի է կատարել պարզ հպումով:

Ներբեռնել հավելվածը

«PlayStore»

«AppStore»