13:50 | 15.08.22 | Նորություններ | 1332

Պրոդուկտի ղեկավարները կկիսվեն իրենց փորձով ProductTank Yerevan-ի ընթացքում

Օգոստոսի 18-ին AGBU Armenia-ում կկայանա ProductTank Yerevan միջոցառումը։

ProductTank Yerevan-ը հնարավորություն է ընձեռում պրոդուկտի ղեկավարներին փոխանակել գաղափարներ եւ փորձառություններ արտադրանքի նախագծման, մշակման եւ կառավարման, բիզնես մոդելավորման, չափումների, օգտագործողների եւ փորձի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ելույթով կներկայանան upSWOT-ի Թվային ձեռքբերման բաժնի ղեկավար Նանա Մարդոյանը եւ PicsArt-ի ավագ արտադրանքի մենեջեր եւ AI արտադրանքների թիմի ղեկավար Նարե Թարլամազյանը։

Մասնակցությունն անվճար է, հարկավոր է դիմել այստեղ: