16:39 | 29.07.22 | Նորություններ | 2055

Արցախում կգործի Իրական դպրոց

Իրական դպրոցն իր գործունեությունը կընդլայնի նաեւ Արցախում։

Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի, Իրական դպրոցի հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանի եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Նվեր Միքայելյանի միջեւ ստորագրվել է եռակողմ հուշագիր՝ «Համակարգերի տեսություն» մասնագիտության ներդրման, Արցախում Իրական դպրոցի գործունեության մեկնարկի վերաբերյալ:

Կենտրոնում կայացել է նաեւ Իրական դպրոցի բաց դասը, որի ընթացքում բոլոր հետաքրքրված անձինք հնարավորություն են ունեցել ծանոթանալու դպրոցի գործունեությանը:

«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին Երեւանում։ Հիմնադրամն իրականացնում է «Համակարգերի տեսութիւն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր՝ Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում, այս տարվա սեպտեմբերից նաեւ՝ Իջեւանում եւ Ստեփանակերտում: