12:10 | 29.07.22 | Նորություններ | 1596

Դրամաշնորհի մրցույթ՝ պատկերների մշակման նախագծերի համար

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամը (CZI) հայտարարել է պատկերների մշակման նպատակով տեխնոլոգիաների, մեթոդների, հարթակների կամ կրթական ռեսուրսների ներդրման ու տարածման խթանմանն ուղղված համատեղ նախագծերի մրցույթ (Advancing Imaging Through Collaborative Projects):

Դրամաշնորհներ կտրամադրվեն 2023 թ. մարտի 1-ից՝ երկու տարի ժամկետով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է: Մանրամասներին կարելի է ծանոթանալ եւ դիմել այստեղ։