17:18 | 28.07.22 | Նորություններ | 1796

GTA-ում առաջին անգամ կին գլխավոր հերոս կհայտնվի

Grand Theft Auto-ի նոր մասում կին կերպար կհայտնվի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Rockstar Studios-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, GTA VI-ի գլխավոր հերոսուհին լինելու է լատինամերկուհի, նրա ստեղծման ոգեշնչման աղբյուրը բանկ թալանողներ Բոնին ու Քլայդն են։

Վերջին տարիներին, հասարակության տարբեր փոփոխությունների ֆոնին, Rockstar-ը փորձում է փոխել իր իմիջը։ Մասնավորապես, ընկերությունը զգալիորեն կրճատել է աշխատավարձերի գենդերային տարբերությունը եւ Grand Theft Auto V-ի վերջին տարբերակից հանել տրանսֆոբ կատակները, նշում է Bloomberg-ի սյունակագիր Ջեյսոն Շրայերը:

Նա ընդգծել է, որ GTA սերիայի խաղերում կանայք սովորաբար ներկայացվում են որպես սեքսուալ օբյեկտ։ Հեղինակը նշել է, որ այս ռազմավարության շնորհիվ նույնպես GTA V-ի վաճառքները հսկայածավալ են՝ 165 միլիոն օրինակ։

Ընկերության ներքին փոփոխությունները եւ կորոնավիրուսային պանդեմիան դանդաղեցրել են GTA VI-ի մշակումը։ Փետրվարի սկզբին Rockstar-ը հաստատել էր, որ աշխատում է Grand Theft Auto-ի նոր մասի վրա: Ընկերությունը թողարկման ամսաթիվը եւ այլ մանրամասներ դեռեւս չի բացահայտել։