16:18 | 27.07.22 | Նորություններ | 2144
Google-ը Քարտեզների համար թողարկել է նոր ռեժիմ, որի շնորհիվ հնարավոր է տեսնել տեսարժան վայրերը թռչնի թռիչքի բարձրությունից տեսանյութերի միջոցով։
Այս գործառույթով հնարավոր է այցելել տարբեր երկրներում գտնվող ճարտարապետական հուշարձաններ՝ առանց տնից դուրս գալու:
Այս կառույցների իրատեսական մոդելներն ստացվել են արհեստական ինտելեկտի միջոցով՝ միլիարդավոր լուսանկարների եւ արբանյակային պատկերների վերլուծության արդյունքում։ Ավելին, այս մոդելի հիման վրա ստեղծվում է տեսանյութ, որը ցույց է տալիս օբյեկտը բոլոր կողմերից: Ճիշտ է, դուք ինքներդ չեք կարողանա պտտել տեսախցիկը, ինչպես Street View-ում:
Նորույթը հասանելի է Լոս Անջելեսում, Լոնդոնում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում եւ Տոկիոյում գտնվող 100 տեսարժան վայրերի համար, ներառյալ՝ Բիգ Բենը, Ալկատրասը եւ Էմփայր Սթեյթ Բիլդինգը: Ցանկն աստիճանաբար նախատեսվում է ընդլայնել։
Նոր ռեժիմը հասանելի է Google Քարտեզներում iOS-ի եւ Android-ի համար ամբողջ աշխարհում: