13:53 | 26.07.22 | Նորություններ | 1459

Հաւք 2022 ԱԹՍ մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր

Սեպտեմբերի 10-11-ին կանցկացվի Հաւք 2022 ԱԹՍ մրցույթը:

Արդեն 2-րդ տարին անընդմեջ Հաւք ԱԹՍ մրցույթը մեկտեղում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերությամբ հետաքրքրված անհատներին, թիմերին եւ կազմակերպություններին մեկ վայրում։

Մրցույթի նպատակն է արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար անօդաչու թռչող սարքերի միջոցով մասնակից թիմերի կողմից առաջարկել լուծումներ։

Առաջադրված յուրաքանչյուր խնդիր բաժանված է լինելու ըստ բարդության՝

•    Պարզ՝ դպրոցահասակաների համար,
•    Միջին՝ սիրողական խմբերի եւ սկսնակ ընկերությունների համար,
•    Բարդ՝ մասնագիտացված ընկերությունների համար։

Մրցութային անվանակարգերը երեքն են՝

•    տարածքում կողմնորոշում,
•    իրերի (օբյեկտների) հայտնաբերում եւ տարբերակում,
•    բեռների առաքում, հեղուկ նյութերի սփռում։

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։

Հաւք 2022 ԱԹՍ մրցույթը կազմակերպում են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը» եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։