17:55 | 25.07.22 | Նորություններ | 1775

    Ներուժ 3.0-ն ընդունում է հայտադիմումներ

    Սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում կանցկացվի Ներուժ 3.0 սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

    Ծրագրի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Ծրագրի ընթացքում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների:

    Ծրագրին կարող են մասնակցել այն ստարտափները, որոնց հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայ է: Նախքան ծրագրին դիմելը ստարտափը պետք է ունենա կազմավորված թիմ:

    Դրամաշնորհ ստանալու կարեւոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը եւ առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:

    Ծրագրին մասնակցելու հայտադիմումները ընդունվում են մինչեւ օգոստոսի 22-ը: Դիմել հնարավոր է այստեղ։

    Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի բիզնես միջավայրի առավելություններին, ստանալու բացառիկ անհատական մենտորություն, ներկայացնելու ու զարգացնելու իրենց բիզնես գաղափարը:

    Լավագույն նախագծերը կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա այն վերածել կայուն զարգացող բիզնեսի: Մրցանակային ֆոնդը 45 մլն դրամ է: