16:08 | 25.07.22 | Նորություններ | 1346
Հայաստանում կստեղծվի արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների առաջին դպրոցը՝ Փարաքար համայնքում Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի ղեկավարությամբ (ԳՏՏԿ) եւ բարերար Նշան Կարայանի ֆինանսական աջակցությամբ:
ԳՏՏԿ գլխավոր տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով՝ դպրոցի գլխավոր առաքելությունը լինելու է միջմարզային համագործակցությունն ու երիտասարդների համախմբումը։
«Այստեղ հանգստյան օրերին մենտորների օժանդակությամբ տեխնոլոգիական արտադրանքներ են ստեղծելու աշակերտներ՝ Հայաստանի բոլոր մարզերից: Կարծում եմ՝ այս ծրագրի իրագործումը եւս մեկ մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանում Բարձր Տեխնոլոգիաների ոլորտի ապակենտրոնացմանը դեպի մարզեր եւ երիտասարդներին վաղ տարիքից ոլորտ ներգրավելուն»,- նշել է Ամալյա Եղոյանը՝ հավելելով, որ դպրոցում թվային հմտությունները կիրառվելու են նաեւ ոչ թվային ոլորտներում: