12:27 | 20.07.22 | Նորություններ | 1456

Samsung-ը գաղտնագրել է նոր շնորհանդեսի ամսաթիվը

Samsung-ը գաղտնագրել է նոր շնորհանդեսի ամսաթիվը երեք առեղծվածային թիզերում: Ընկերությունը Twitter-ի պաշտոնական էջում մի քանի պատկեր է հրապարակել, որոնցում նշվում է առաջիկա Galaxy Unpacked միջոցառման ամսաթիվը:


Գաղտնագիրը բացելու համար անհրաժեշտ է թվերով եւ տառերով ցանցը տեղափոխել գունավոր բծերով նկարի վրա եւ համապատասխանեցնել նշանների գույները երրորդ նկարում ցուցադրված գույների հետ:

Արդյունքը 081022 է կամ 08/10/22 մեզ համար ավելի ծանոթ ձեւաչափով։ Ընկերությունը, սակայն, դեռ պետք է պաշտոնապես հաստատի այս ամսաթիվը:

photo © Samsung


Օգոստոսի 10-ի մասին խոսակցություններն արդեն դարձել են քննարկման առարկա։ Հավանաբար, միջոցառմանը կցուցադրվեն ծալովի սմարթֆոնների չորրորդ սերունդը՝ Galaxy Flip եւ Galaxy Fold, ինչպես նաեւ Galaxy Watch 5 խելացի ժամացույցի հինգերորդ տարբերակը եւ դրա Pro տարբերակը։