12:02 | 20.07.22 | Նորություններ | 1536

Armenian Code Academy-ն մասնաճյուղ է բացում Վանաձորում

Armenian Code Academy կրթական կենտրոնը ընդլայնում է իր աշխարհագրությունը եւ նոր մասնաճյուղ է բացում Վանաձորում։

«Մենք գալիս ենք Վանաձոր՝ բացահայտելու մարզաբնակ երիտասարդության ներուժը։ Մեր նպատակն է խթանել մարզային կրթությունը, պատրաստել մրցունակ կադրեր, ովքեր կծառայեցնեն իրենց գիտելիքները համայնքի զարգացմանը»,- նշված է ACA-ի ֆեյսբուքյան էջի հայտարարությունում։

Armenian Code Academy-ն հիմնադրվել է Երեւանում 2015 թվականին։ Կենտրոնն առաջարկում է ծրագրավորման դասընթացներ, նաեւ տեխնիկական մասնագիտություններ սովորելու կրթական ծրագրեր՝ նախատեսված ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառու մասնագետների համար։