14:33 | 15.07.22 | Նորություններ | 1751

Instagram-ում կավելանա վճարովի գործառույթ

Instagram-ը ներկայացրել է վճարովի բաժանորդագրությունների գործառույթը։ Բլոգերները կարող են իրենց բովանդակությունը հասանելի դարձնել $0,99-ից մինչև $99,99 գումարով:

Instagram-ը վճարովի բաժանորդագրություններ է ավելացրել գրառումներին, սթորիներին և ուղիղ եթերներին, հայտարարել է սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին։

Բաժանորդագրության մյուս բոնուսը հեղինակի հետ խմբակային զրույցի միջոցով շփվելու հնարավորությունն է: Վճարովի բաժանորդների պրոֆիլները կստանան նաև հատուկ մանուշակագույն նշան՝ ցույց տալու իրենց աջակցությունը բլոգերներին:

photo © Instagram


Առանձին subscriber home (բաժանորդների տուն) էջ կհայտնվի բլոգերների պրոֆիլներում, որտեղ վճարովի բաժանորդները կկարողանան տեսնել լուսանկարներն ու սթորիները, որոնք հասանելի են միայն իրենց։

Մոսերիի խոսքով՝ հարթակը նպատակ ունի ստեղծողների համար գումար աշխատելու լավագույն վայրը դառնալ համացանցում:

Բացի այդ, Instagram-ը շուտով կվերափոխվի՝ ներառելով ամբողջ էկրանով հոսքի տեսքը։ Ակնկալվում է, որ դա կվայելեն հատկապես լուսանկարիչները:

Սոցցանցն առաջին անգամ սկսել է վճարովի բաժանորդագրությունների փորձարկումն ԱՄՆ-ում այս տարվա հունվարին։ Դրանք հասանելի էին տասը հեղինակների։ Այժմ այս գործառույթն աստիճանաբար հասանելի կդառնա ամբողջ աշխարհում։