12:33 | 15.07.22 | Նորություններ | 1654

Buissup Global Forum 2022-ն ընդունում է մասնակցության հայտեր

Սեպտեմբերի 5-11 կանցկացվի Buissup Global Forum 2022-ը։ 7-օրյա անվճար բիզնես ֆորումի ընթացքում գաղափար ունեցող թիմերը համբոջությամբ կմշակեն և ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը:

Լավագույնը ճանաչված նախագծերը կստանան իրական ներդրումներ։ Մասնակցել կարող են անհատներ կամ մինչև 4 անդամից բաղկացած թիմեր։

Ֆորումի ամբողջ ընթացքում տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ իրենց փորձով և գիտելիքներով աջակցելու են թիմերին նախագծերի կատարելագործման հարցում:

Դասախոսությունների ուղղությունները հետևյալն են՝

•    գաղափարի գնահատում և մոդելավորում,
•    մարքեթինգ և վաճառքներ,
•    ֆինանսների կառավարում,
•    ներդրողին ճիշտ ներկայանալու արվեստ։

Մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ ցանկացած ոլորտի բիզնես գաղափար, որը կպարունակի նորարարություն առնվազն Հայաստանի համար։
Հայտադիմումների վեջնաժամկետը հուլիսի 25-ն է, հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

Buissup Global Forum-ի շրջանակներում ներդրումների համար կարող են դիմել նաև անհատներ, ովքեր ունեն պատրաստ ստարտափ ծրագիր կամ գործող բիզնես։ Տվյալ նախագծերի հեղինակներն առանց Buissup Global Forum-ի ամբողջ ծրագրին մասնակցելու՝ կկարողանան իրենց նախագծերը ներկայացնել ներդրողներին։

Buissup Global Forum-ն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: