17:33 | 14.07.22 | Նորություններ | 2206

Mozilla-ն Microsoft-ին տորթ է ուղարկել Internet Explorer-ի «մահվան» կապակցությամբ

Հունիսի 15-ը Internet Explorer բրաուզերի վերջին պաշտոնական օրն էր։ Microsoft-ը դադարեցրեց բրաուզերի աջակցությունը և սկսեց  ծրագրի օգտատերերին ուղղորդել դեպի Edge:

Մոտ մեկ ամիս անց Edge-ի մշակման թիմը հրապարակեց մի մեծ տորթի լուսանկար՝ Internet Explorer-ի տարբերանշանով: Բրաուզերի «մահվան» կապակցությամբ այն ուղարկել են Firefox-ի ստեղծող Mozilla-ի գործընկերները։


«You were the IE6ing on the cake» մակագրությունը Internet Explorer-ի, մասնավորապես, վեցերորդ տարբերակի կրճատ անվանումը։ Microsoft-ը շնորհակալություն է հայտնել Firefox-ի թիմին նվերի և Internet Explorer-ի հանդեպ ուշադրության համար։

Դեռ 2006 թվականին Internet Explorer-ի հեղինակները Firefox-ի ստեղծողներին ուղարկեցին առաջին տորթը` շնորհավորելով նրանց բրուզերի երկրորդ տարբերակի գործարկման կապակցությամբ: Դրանից հետո Microsoft-ը եւս մի քանի անգամ խոհարարական նվերներ է ուղարկել գործընկերներին։

Mozilla-ն միայն շնորհակալություն հայտնեց Microsoft-ին վեց տարվա աջակցության համար, սակայն 2012-ին նրանք նաև տորթ ուղարկեցին Internet Explorer-ի մշակողներին՝ դրանով իսկ շնորհավորելով նրանց բրաուզերի տասներորդ տարբերակի գործարկման կապակցությամբ: Այդ ժամանակվանից թիմերը պարբերաբար միմյանց քաղցրավենիք են ուղարկում։ Google Chrome-ի մշակողները նույնպես երբեմն միանում են գործընկերների ֆլեշմոբին։