11:05 | 06.07.22 | Նորություններ | 2802
Ամերիկյան խոշոր Align Technology ընկերությունը, որը զբաղվում է օրթոդոնտիայում օգտագործվող թվային 3D սկաներների եւ թափանցիկ Invisalign հարթեցնող սարքերի արտադրությամբ, գրասենյակ է բացել Երեւանում։
Ընկերությունը զարգացնում է բժշկական տեխնոլոգիաները՝ օգտագործելով ինովացիոն լուծումներ: Align Technology-ի կապիտալիզացիան կազմում է 19,5 մլրդ դոլար, ունի մոտ 22 500 աշխատակից աշխարհի տարբեր երկրներում:
Ընկերությունն իր աշխատակիցների մի մասին Մոսկվայից տեղափոխել է Երեւան, սակայն ընկերության նոր գրասենյակում կա 32 բաց թափուր աշխատատեղ, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ։