13:35 | 04.07.22 | Նորություններ | 1840

ServiceTitan-ը ձեռք է բերում Schedule Engine ընկերությունը

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը ձեռք է բերում Schedule Engine ընկերությունը, որը տան եւ բիզնեսի առցանց ամրագրումների առաջատար մատակարար է։
 
Schedule Engine-ի տարեկան շրջանառությունը կազմում է $12,3 միլիոն: Ընկերությունն ունի 80 աշխատակից։

ServiceTitan-ը հիմնադրվել է 2012 թվականին հայազգի Արա Մագդեսյանի եւ Վահե Կուզոյանի կողմից։ ServiceTitan-ն ամպային եւ շարժական ծրագրային լուծում է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին։ Անցյալ տարի ընկերությունը ստացել է 700 միլիոն դոլար ներդրում, այժմ գնահատվում է 9,5 միլիարդ դոլար:

ServiceTitan-ը Հայաստանում 40 մլն դոլարի ներդրում է կատարել՝ բացելով 2 գրասենյակ։ Հայկական թիմը մշտապես ընդլայնվում է, բացվում են նոր բաժիններ մասնագիտությունների համար, մշտապես մշակվում են ներդրումային ծրագրեր։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ ընկերությունը պատրաստվում է նախնական հրապարակային առաջարկի (IPO) 2022 թվականին։ ServiceTitan-ի հայաստանյան գրասենյակներում առկա է 23 բաց աշխատատեղ, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ։