16:03 | 29.06.22 | Նորություններ | 1812

Հայտնի են Mapping the future | WB Hackathon-ի հաղթողները

Հունիսի 25-26-ը անցկացվել է Mapping the future | WB Hackathon-ը, որի ընդհանուր ֆոնդը կազմում էր $10.000։

Հեքըթոնի մարտահրավերները առաջադրվել էին նախապես իրականացված Thinkathon-ի ժամանակ՝ Համաշխարհային բանկի գործունեության հետեւյալ ոլորտներից՝

•    Շրջակա միջավայր | Food waste management
•    Ճանապարհային անվտագնության կառավարում | Road Safety Prediction
•    Գյուղատնտեսություն | Irrigation water monitoring & accounting
•    Առողջապահություն | Personal clinical data management & processing
•    Կրթություն

Հեքըթոնին մասնակցության դիմում-հայտ էր ներկայացրել 40-ից ավելի թիմ, որոնցից նախընտրական փուլ էր անցել 17-ը:

32 ժամ աշխատանքի ընթացքում թիմերին աջակցելու էին եկել Համաշխարհային բանկի փորձագետներ եւ ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետներ, ովքեր իրենց փորձով եւ գիտելիքներով են կիսվել մասնակիցների հետ։

Բոլոր 17 թիմերը ժյուրիի կազմին են ներկայացրել իրենց նախագծերը եւ լավագույն 4 թիմերը ստացել են դրամական մրցանակներ՝ իրենց նախագծերի առաջխաղացման նպատակով։

Հաղթող թիմերն են՝

•    Լավագույն ինովացիոն լուծում - $3000 - Grisha Tadevosyan
•    Լավագույն տեխնիկական լուծում - $3000 - SmartEye
•    Ամենաարժեքավոր լուծում - $3000 - GeoGeeks
•    Խրախուսական մրցանակ - $1000 - SaveAn

Հեքըթոնն կազմակերպվել էր Հայաստանում Համաշխարային բանկի 30-ամյա ներգրավվածության առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ISTC հիմնադրամի հետ համատեղ։