11:18 | 17.06.22 | Նորություններ | 1535

Հայկական ստարտափները մասնակցում են VivaTech-2022 միջազգային էքսպոյին

Փարիզում  մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ VivaTech-2022 միջազգային ցուցահանդեսը:

Ինը հայկական ստարտափ ARMENIA միասնական տաղավարի ներքո մասնակցում է VivaTech-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Եվս 8 հայկական ստարտափ միջոցառմանը մասնակցում է որպես այցելու՝ հնարավորություն ունենալով գրավել շահագրգիռ ընկերությունների եւ ներդրողների ուշադրությունը, հեռանկարային պայմանավորվածություններ ձեռք բերել տեխնոլոգիական աշխարհի խոշոր ներկայացուցիչների հետ։

VivaTech-2022-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաեւ Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով հասանելի է այստեղ:

photo © ԲՏԱ


Աշխարհի տարբեր անկյուններից ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաեւ՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին:

VivaTech-2022-ը կշարունակվի մինչ հունիսի 18-ը։ Թվային հարթակը կգործի նաեւ ցուցահանդեսից հետո՝ մինչեւ տարեվերջ:

VivaTech-ը հիմնադրվել է 2016 թվականին Publicis Groupe եւ Groupe Les Echos ընկերությունների կողմից։ Այն խոշորագույն միջազգային տեխնոլոգիական ցուցահանդես-համաժողովն է, որն ամբողջ աշխարհից մեկ տեղում է համախմբում  ստարտափերներին, գիտնականներին, խոշոր ընկերություններին, ներդրողներին, պաշտոնական պատվիրակություններին: