15:42 | 10.06.22 | Նորություններ | 1740

IT Intellectual Cup 2022 առաջնության գրանցումը բաց է

Հունիսի 25-ին կանցկացվի IT Intellectual Cup 2022 առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձեւավորել ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջեւ։

Առաջնությունն անց է կացվելու սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոններով։ Մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթով, մեդալներով եւ անակնկալ նվերներով։ Հարկավոր է կազմել 4-8 մասնակցից բաղկացած թիմ։

Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ-ին։

Առաջնության մասնակցության հայտը հարկավոր է լրացնել այստեղ։ Դիմելու վերջնաժամկետն է հունիսի 17-ն է։

Կանոններին հնարավոր է ծանոթանալ այստեղ։