12:02 | 07.06.22 | Նորություններ | 985

WWDC-2022. iOS 16-ի գլխավոր թարմացումները

WWDC ծրագրավորողների ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է հունիսի 6-10-ը: Համաժողովում Apple-ը սովորաբար ներկայացնում է iOS-ի, macOS-ի և iPadOS-ի թարմացումները: Ընկերությունը ներկայացրել է նաև նոր սարքեր։  

Ներկայացնում ենք iOS 16-ի երկար սպասված նորամուծությունները։

Նոր էկրան iOS 16-ում

Օպերացիոն համակարգի նոր տարբերակում դուք կարող եք հարմարեցնել էկրանը՝ փոխել ժամացույցի տառատեսակը, ավելացնել փոքր վիդջեթներ Apple Watch-ի ոճով և ստեղծել պաստառների պատկերասրահ՝ սահեցնելով աջ (ներառյալ՝ փոխելով ֆիլտրները և ֆոները):


Ծանուցումներն այժմ կհայտնվեն էկրանի ներքևի հատվածում, որպեսզի չծածկեն էկրանի նկարը։


Կենտրոնանալու ընդլայնված հնարավորություններ

Safari-ում հնարավոր կլինի տեսնել միայն տվյալ պահին կատարվող աշխատանքին առնչվող ներդիրները: հասանելի է նաև հաղորդագրությունների, օրացույցի և էլ․  փոստի զտիչ։


Հաղորդագրությունների խմբագրում և դրանք չեղարկելու հնարավորություն

Մի քանի նորամուծություններ կան նաև ստանդարտ մեսենջերի հաղորդագրությունների համար։ Այժմ, ցանցով շփվելիս (ոչ SMS ռեժիմում), կարող եք խմբագրել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունը, ինչպես նաև մուտքային հաղորդագրությունը նշել որպես չկարդացած: Բացի այդ, ձայնային հաղորդագրություն ուղարկելիու ընթացքում ստեղնաշարը բաց կմնա, ինչը թույլ կտա արագ շտկել ինչ-որ բան, այնուհետև շարունակել խոսքը։


Live Text-ն այժմ տեսանյութում է:

Պատկերի խմբագրում

Օգտագործողը կարող է դիպչել և պահել պատկերի վրա, որպեսզի ընտրի դրա վրա ֆոնից առանձին առարկա և տեղադրի այն ցանկացած վայրում:


Թարմացում Apple Wallet-ի համար

Apple Wallet-ը թույլ է տալիս անձնագրային տվյալներ տրամադրել հավելվածների ներսում, սակայն առայժմ միայն այն նահանգներում, որտեղ դա թույլատրված է։ Ավելացել է նաև Apple Pay Later-ի նոր գործառույթ։

WWDC-2022-ի ամբողջական հեռարձակումը կարող եք դիտել այստեղ։