13:11 | 03.06.22 | Նորություններ | 1530

Exactpro-ն գրասենյակ է բացում Հայաստանում

Exactpro-ն գրասենյակ է բացում Հայաստանում և իր թիմ է հրավիրում միջին և բարձր մակարդակի ծրագրավորողների (Java, ReactJS, ExtJS):

Exactpro-ն մասնագիտացած է առաջատար ֆինանսական հաստատությունների համար ծրագրային ապահովման մշակման և փորձարկման մեջ, այդ թվում՝  բորսաների, ներդրումային բանկերի, բրոքերների և տեխնոլոգիական լուծումներ մատակարարողների:

Ընկերությունը հայտարարել է թափուր աշխատատեղերի մասին, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում, գործում են գրասենյակներ նաև Միացյալ Նահանգներում, Շրի Լանկայում, Լիտվայում ու Վրաստանում։ Exactpro-ն ունի ավելի քան 700 աշխատակից: