13:44 | 02.06.22 | Նորություններ | 1699

Հայկական ստարտափները Փարիզում կմասնակցեն VivaTech-2022 ցուցահանդեսին

Հունիսի 15-18-ը Փարիզում կանցկացվի Եվրոպայի ամենախոշոր  տեխնոլոգիական VivaTech-2022 ցուցահանդեսը։

Հայկական պատվիրակությունը, որի կազմում են մի շարք ստարտափներ, ցուցահանդեսին կմասնակցի «ARMENIA» միասնական տաղավարի ներքո՝ մեկ հարթակում ներկայացնելով իրենց արտադրանքն ու լուծումները։  

Միջոցառումը կազմակերպված է հիբրիդային տարբերակով:  

VivaTech-2022-ի թվային հարթակը, որտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ուղիղ կապի (live) ռեժիմով արդեն հասանելի է  այստեղ:


Ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչները աշխարհի տարբեր անկյուններից, ունենալով հաշիվ VivaTech-ի թվային հարթակում, կարող են ծանոթանալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին, նախաձեռնություններին, նորարարություններին, ինչպես նաև՝ միջոցառման մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին: Նրանք համագործակցության նպատակով, կարող են կապ հաստատել ստարտափների հետ, հարցեր ուղղել, հանդիպումներ նշանակել:

VivaTech-2022-ի թվային հարթակը կգործի նաև ցուցահանդեսից հետո՝ մինչեւ տարեվերջ: