15:43 | 31.05.22 | Նորություններ | 2070

Viber-ում ավելացել է նոր գործառույթ

Viber մեսենջերի թարմացված տարբերակը ներկայանում է կոնտենտ ստեղծողների համար նոր գործառույթով՝ Viber ալիքներով:

Viber մեսենջերի ցանկացած օգտատեր կարող է բացել իր սեփական ալիքը, որտեղ հնարավոր կլինի մեկնաբանություններ անել, հետաձգված նամակագրություն վարել, նաև թաքցնել ալիքի անդամների ցուցակը։


Բացի այդ, ալիքներն ունեն այլ հատկություններ՝

•    վերլուծություն և տվյալներ ալիքների լսարանի վերաբերյալ. ադմիններին և սուպեր ադմիններին հասանելի են առանձին գրառումների և ընդհանուր առմամբ ալիքի մանրամասն վիճակագրությունը,
•    հարցումները և վիկտորինաները թույլ են տալիս տեղեկատվություն ստանալ լսարանի հետաքրքրությունների մասին և պարզել նրանց կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ,
•    ամրացված հաղորդագրություններ. կարևոր տեղեկությունների վրա ուշադրություն հրավիրելու համար ալիքի ադմինիստրատորները կարող են ժամանակավորապես ամրացնել ընտրված գրառումը չաթի վերևում, որպեսզի ժամանակ չկորցնեք դրանք լրահոսում փնտրելու համար,
•    ընդլայնված իրականության (AR) դիմակներ, GIF անիմացիաներ և սթիքերներ. դուք կարող եք ընդլայնել ձեր լսարանը՝ օգտագործելով այս զվարճալի գործառույթները,
•    հաղորդագրությունների թարգմանություն. բաժանորդները կարող են թարգմանել հաղորդագրությունները 36 լեզուներից որևէ մեկով հենց ալիքի ներսում,
•    գրառման արձագանքներ. օգտատերերը կարող են թողնել իրենց արձագանքներն ալիքում հրապարակված գրառումներին:

Ալիքների շնորհիվ բլոգերներն ու ընկերությունները կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ և ավելի լավ հասկանալ թիրախային լսարանի հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել իրենց հետաքրքրություններին համապատասխան բովանդակություն: