13:34 | 24.05.22 | Նորություններ | 1572

Հայկական ստարտափները կարող են ներկայացնել իրենց լուծումները հրեշտակ ներդրողներին

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբի (The Angel Investor Club of Armenia - AICA) Pitching session-ի 13-րդ շրջափուլը կկայանա հուլիսի 2-ին ։

Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները և ստարտափ նախագծերի հեղինակները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց նախագծերը բիզնես հրեշտակներին։

Իրավասության պահանջների և այլ մանրամասները կարող եք տեսնել այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 29-ն է։ Բոլոր փաստաթղթերը պետք է պատրաստվեն անգլերենով:

AICA-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը: Այն օգնում է նորաստեղծ գաղափարներ ունեցող ձեռներեցներին՝ գտնել խոշոր ներդրողներ: